ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ 2027 թվականին երկրի պաշտպանության, սպառազինության և կայունության ապահովման համար Եվրամիությունից կպահանջվի առնվազն 70 միլիարդ եվրոյի լրացուցիչ աջակցություն։ «Հենց մեր ուկրաինական ուժը, մեր բանակը, մեր տեխնոլոգիաներն են օգնում երաշխավորել նաև եվրոպական անվտանգությունը, ձեր անվտանգությունը»,- ԵՄ առաջնորդների հետ հանդիպմանը ասել է Զելենսկին։               
 

Հայաստանը 1991-ին վերականգնվեց, այսօր մեր խնդիրն է թույլ չտալ, որ այն մսխվի

Հայաստանը 1991-ին վերականգնվեց, այսօր մեր խնդիրն է թույլ չտալ, որ այն մսխվի
21.09.2026 | 11:57
Ոչ թե անկախության օրն է սեպտեմբերի 21-ը, այլ անկախության ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ օրն է:
1991-ը մեր պետականության ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ հանգրվանն է։
Հայ ժողովրդի անկախ պետականության իրավունքի ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ օրն է:
Ուստի սեպտեմբերի 21-ը պետք է հիշենք ոչ միայն որպես տոն, այլ որպես պետականության շարունակականության և ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ խորհրդանիշ։
Հայաստանը 1991-ին չի ծնվել։
Հայաստանը 1991-ին ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵՑ, այսօր մեր խնդիրն է թույլ չտալ, որ այն մսխվի։

Գևորգ Կարապետյան
Դիտվել է՝ 3845

Մեկնաբանություններ